Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգեց Քըրք Քրքորյանի հիշատակը
Կառավարության անդամներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին ամերիկահայ գործարար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակը, ով մահացել է հունիսի 16-ին Լոս-Անջելեսում։
Ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլորը ցավ են ապրել՝ լսելով Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Քըրք Քըրքորյանի մահվան բոթը:
«Մարդ, ով մեծ ներդրում ունի ՀՀ տնտեսության զարգացման , երկրում մեծ թվով ծրագրերի իրականացման գործում։ Բարերար, ով Հայաստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին: Քըրք Քըրքորյանը ստեղծող, արարող հայի տեսակ էր, ով վայելում է ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը: Մեր բոլորիս անունից ցավակցում ենք մեծ հայի ընտանիքին, հարազատներին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:










