Նշվել են աշխարհի լավագույն ավիաընկերությունները

13:45 • 18.06.15

Ավիափոխադրումների մոնիթորինգով զբաղվող բրիտանական Skytrax հետազոտական ընկերությունը հրապարակել է լավագույն ավիաընկերությունների ամենամյա վարկանշային ցուցակը, գրում է Daily Mail-ը։

 

Հետազոտության արդյունքները կազմվել են 19 մլն ուղևորների հարցումների հիման վրա։

 

Առաջին տեղն արդեն երրորդ անգամ գրավել է Qatar Airways ավիաընկերությունը։

 

Ավիափոխադրող ընկերությունը նաև հայտարարվել է Մերձավոր Արևելքի լավագույն ավիաընկերությունը։

 

Qatar Airways-ի գործադիր տնօրեն Աքբար ալ-Բաքերը նշել է, որ Qatar Airways-ի հաջողությունն ընկերության յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքի և փորձառության շնորհիվ է։

 

Երկրորդ տեղում է Singapore Airlines-ը, իսկ երրորդում՝ Cathay Pacific Airways-ը։

 

Ռուսական ավիափոխադրողներից Aeroflot-ը զբաղեցրել է 46-րդ, իսկ Transaero-ն՝ 56-րդ տեղը։

 

Աշխարհի լավագույն ավիաուղիները՝ ըստ Skytrax-ի՝

1. Qatar Airways
2. Singapore Airlines
3. Cathay Pacific Airways
4. Turkish Airlines
5. Emirates
6. Etihad Airways
7. ANA All Nippon Airways
8. Garuda Indonesia
9. EVA Air
10. Qantas Airways

Կարդացեք նաև՝ Աշխարհի 10 լավագույն օդանավակայանները (լուսանկարներ)