ԱՄՆ-ում տղամարդը 8 մարդու է սպանել Հարավային Կարոլինայի աֆրոամերիկյան եկեղեցում
Անհայտ անձը ութ մարդու է սպանել ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի աֆրոամերիկյան եկեղեցում, գրում է gazeta.ru-ն:
Հրաձգությունը տեղի է ունեցել Չարլստոն քաղաքում չորեքշաբթի երեկոյան:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ տղամարդը մտել է եկեղեցի և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա:
Ոստիկանությունը որոնում է սպիտակամորթ 21-ամյա տղամարդու՝ մոխրագույն շապիկով և կապույտ ջինսով:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության վեց մեքենա:










