16.000 խոզ. ուժգին ջրհեղեղը Չինաստանի ափը ողողելէ սատկած կենդանիներով (լուսանկարներ)
Մի քանի օր տևած հորդառատ անձրևից հետո Չինաստանի որոշ հատվածներում ուժգին հեղեղումներ են գրանցվել, ինչի հետևանքով երկրի հարավային ափը ողողվել է սատկած կենդանիների լեշերով:
Ինչպես նշում է .dailymail-ը, ջրհեղեղները երկրի հարավային ափին են թողել 16.000-ից ավելի սատկած խոզի լեշ: Աղբյուրը մանրամասնում է, որ բոլոր սատկած խոզերը պատկանում են տեղի ֆերմաներից մեկին, որը տեղի ունեցածից հետո հարյուր հազարավոր դոլարների վնաս է կրել:
Ֆերմայի աշխատողները պատմել են, որ բացի խոզերից իրենց հաջողվել է փրկել բոլոր մյուս կենդանիներին:
Այժմ շարքային չինացիները լուրջ մտավախություններ ունեն, որ այդ խոզի միսը կարող է ապօրինաբար հայտնվել վաճառքում, ինչն անշուշտ դեմ է սանիտարահիգիենիկ բոլոր կանոններին:




















