Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց՝ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում ներառվել են պատգամավորների բոլոր առաջարկները

18:35 • 18.06.15

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր Ազգային ժողովում տեղեկացրեց, որ արդեն առաջին ընթերցմամբ ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում ներառել են նախորդ օրը պատգամավորների կողմից ներկայացված առաջարկությունները:


«Մասնավորապես առաջարկել էր, որ վաճառասեղանի չափը որոշվի ոչ թե գծամետրով, այլ քառակուսի մետրով, որովհետև գծամետրով այնքան էլ ճիշտ չէ»,-ասաց նա:


Նախարարը նշեց, որ թեև օրենքը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, բայց տնտեսվարող սուբյեկտները մինչև հուլիսի 10-ը վճարումներ կարող են անել:


«Նաև կամավոր սկզբունք է սահմանվել բոլոր նրանց համար, ովքեր ներկայումս աշխատում են շրջանառության կամ այլ հարկատեսակով ու չեն ցանկանում արտոնագրային հարկով աշխատել»,-ասաց Կարեն Ճշմարիտյանը: