Հռոմի պապը մեղադրել է հարուստներին կլիմայի վատթարացման համար
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մարդկային եսասիրությունը դարձել է գլոբալ տաքացման գլխավոր պատճառներից մեկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկիր մոլորակի կլիմայի փոփոխությանը նվիրված ուղերձում Հռոմի պապը կոչ է արել հարուստ մարդկանց փոխել իրենց կենսակերպը, քանի որ, նրա խոսքով, նրանց անտարբերության պատճառով կլիման անդառնալիորեն վատթարանում է, ինչից, առաջին հերթին, տուժում են աղքատները:
Ֆրանցիսկոս պապի խոսքով՝ դեռ ժամանակ կա փոխելու իրավիճակը, սակայն դրա համար անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել։










