10 դոլարանոցների վրա կնոջ դեմք կհայտնվի

09:53 • 18.06.15

ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ 10 դոլար արժողությամբ թղթադրամի վրա կնոջ դեմք կհայտնվի, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ինչպես հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն, նոր թղթադրամը կհայտնվի 2020 թվականին և պատկերը «կներկայացնի ամերիկյան ժողովրդավարության արժեքները»: Սակայն պաշտոնյան չի հստակեցրել, թե ում դեմքն է օգտագործվելու թղթադրամի վրա:

 

Նշվում է, որ նոր թղթադրամի մասին որոշումը կընդունվի՝ հասարակական կարծիքի հարցումները հաշվի առնելով: Դրանց արդյունքում՝ առաջատար դիրքում են Էնդրյու Ջեքսոնը, Էլեոնորա Ռուզվելտը և Ռոզա Պարկսը:

 

Կնոջ դեմքով թղթադրամի հայտնվելը նվիրված է ԱՄՆ Սահմանադրության մեջ 19-րդ լրացման 100-ամյակին, որը կանանց ձայնի իրավունք է տվել:

 

ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև նշել է, որ Ալեքսանդր Համիլթոնի պատկերը ժամանակակից 10 դոլարանոցների վրա նույնպես կպահպանվի: