Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

23:02 • 18.06.15

Հանրապետության տարածքում 19-ին շրջանների զգալի մասում, 20-23-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25 մ/վրկ. արագությամբ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 19-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

 

 

Երևանում`

 

19-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ, 20-23-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

 

 

Երևանի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան     35.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան           7.30C (1971 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    22.50C


ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն