Մահից առաջ Ֆրիսկեն խորհուրդ է տվել Աննա Սեմենովիչին մայրանալ
Ռուսական էստրադայի սիրված ներկայացուցիչ Ժաննա Ֆրիսկեի մտերիմ ընկերուհիներից մեկը` երգչուհի Աննա Սեմենովիչը, պատմել է հանգուցյալի հետ իր ունեցած վերջին հուզիչ խոսակցության մասին:
«Մենք ծիծաղում էինք, քննարկում իմ և իր անձնական կյանքը: Թվում էր, թե նա լիակատար ապաքինվել է: Ժաննան ինձ պատմում էր իր որդուց, ում գոյությունն իրեն անսահման երջանկություն էր պարգևում: Նա ինձ խորհուրդ տվեց հնարավորինս շուտ մայր դառնալ»,- վերհիշել է Սեմենովիչը:
Երգչուհին հավելել է նաև, որ Ֆրիսկեն մտադիր է եղել բուժումն ավարտելուց հետո ևս մի երեխա ունենալ:
Հիշեցնենք, որ Ֆրիսկեն, մոտ 2 տարի պայքարելով գլխուղեղի քաղցկեղի դեմ, մահացել է հունիսի 15-ի գիշերը` մերձմոսկովյան իր տանը: Այժմ նրա 2-ամյա որդին` Պլատոնը, գտնվում է հոր` հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևի խնամքի տակ:
Հունիսի 17-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համալիրում կայացել է տաղանդավոր երգչուհու հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են հազարավոր մարդիկ` անծանոթներ ու հայտնիներ:










