Մոսկվայում տեղի է ունեցել երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հուղարկավորությունը (լուսանկարներ)

14:40 • 18.06.15

Այսօր Մոսկվայում՝ Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը, տեղի է ունեցել երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հուղարկավորությունը, փոխանցում է Газета-ն։

 

Նախօրեին առնվազն 3.000 մարդ էր հրաժեշտ տվել Ֆրիսկեին։ Հրաժեշտի արարողությունն անցկացվել էր Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։

 

Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է լույս հունիսի 16-ին, 41 տարեկանում, գլխուղեղի քաղցկեղի հետևանքով։