Առևանգիչներն առանց փրկագնի ազատ են արձակել գերմանացի միլիարդատիրոջ 50-ամյա որդուն
Գերմանիայի իշխանությունները հայտնել են գերմանացի միլիարդատիրոջ` սարքավորումների և պահեստամասերի արտադրությամբ զբաղվող Adolf Würth Group ընկերության ղեկավար Ռայնխոլդ Վյուրտի 50-ամյա որդու` Մարկուս Վյուրտի` առանց փրկագնի ազատ արձակման մասին:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Associated Press-ին հղումով, Մարկուս Վյուրտին առևանգել էին հունիսի 17-ին` Ֆրանկֆուրտում: Առևանգիչները մի քանի մլն եվրո փրկագին էին պահանջել, որից հետո ոստիկանությունը նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարել:
Հաղորդվում է, որ հունիսի 18-ի առավոտյան Մարկուս Վյուրտին ազատ են արձակել անտառում` առևանգման վայրից 100 կմ հեռավորության վրա: Նրա կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում: Փրկագինն այդպես էլ չի փոխանցվել առևանգիչներին: Ներկա պահին աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:










