Հունաստանում ներդրողները 1 օրում բանկերից 820 միլիոն եվրո են հանել

09:11 • 18.06.15

Հունաստանում չորեքշաբթի օրը բանկերում ներդրված ավանդներից ռեկորդային՝ 820 միլիոն եվրո է հանվել, գրում է gazeta.ru-ն:

 

Երկուշաբթի օրը միջոցների արտահոսքը եղել է 300 միլիոն եվրո, երեքշաբթի՝ 400 միլիոն եվրո:

 

Ներդրողները հանում են գումարները Հունաստանի և վարկատուների միջև բանակցություններում անորոշության պատճառով, հայտնել են բանկային ոլորտի աղբյուրները:

 

Այդ քաղաքացիները վախենում են կապիտալի հնարավոր հսկողության սահմանումից և գումարները հանելու սահմանափակումից: