Ընկերուհուց բաժանվելուց հետո գերմանացին երկու կես է արել իրենց իրերը. լուսանկարներ

23:24 • 18.06.15

Գերմանիայի բնակիչը ընկերուհուց բաժանվելուց հետո երկու կես է արել նաև իրենց համատեղ գույքը:

 

The Independent-ը հայտնում է, որ տղամարդը բառացիորեն կիսել է այնպիսի իրեր, ինչպիսիք են Opel Corsa մեքենան, բազմոցը, հեծանիվը, աթոռները, մահճակալը, փոստարկղը, զգեստապահարանը, լափթոփը, iPhone-ը և այլն:

 

Տղամարդը կիսված ապրանքների իր մասը վաճառքի է հանել eBay առցանց աճուրդում` der.juli անունով: Կիսված աթոռը նա վաճառում է օրինակ՝ 1,50, բազմոցը` 1, հեծանիվը` 3,50 եվրոյով:

Ըստ ԶԼՄ-ների` նա փոստով նախկին ընկերուհուն է ուղարկել կիսված գույքի իր բաժինը: