27 մլն դրամ ԿԸՀ-ին՝ ընտրությունների ժամանակ անձնագրերում դրոշմակնիքի թանաքի ձեռքբերման համար

12:53 • 18.06.15

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել 27 մլն հազար դրամ: Գործադիրին նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ասաց, որ գումարն անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար 12 ժամյա պահպանումից հետո անհետացող հատուկ նյութի ձեռքբերման ծախսերը ֆինանսավորելու համար:


Նշենք, որ ընտրությունների ժամանակ անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո անհետանում:


Նման քիմիական նյութ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կիրառվեց 2012թ. համապետական ընտրությունների ժամանակ։