«Իսլամական պետությունը» վերահաստատում է «արդարությունը» բարբարոսական մեթոդներով (լուսանկարներ)
Իրաքում և Սիրիայում զգալի տարածքներ հսկողության տակ առած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն աչքի են ընկնում իրենց աննախադեպ դաժանությամբ ու «արդարությունը» վերահաստատելու համար գործի դրվող բարբարոսական մեթոդների կիրառմամբ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, վերջերս ԻՊ-ի գրոհայինները վիրտուալ տիրույթում տարածել են մի շարք ցնցող լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են իսլամիստները պատժում գողին` վերջինիս ձեռքը կտրելով մսի դանակով:
Սակայն աղբյուրը հավելում է, որ նախքան տղամարդուն ձեռքից զրկելը գրոհայինները սև կտորով կապել են նրա աչքերն ու կապկպել մեղադրյալին հաստ ձողից: Հայտնի է, որ այս դեպքը տեղի է ունեցել իրաքյան Մոսուլ քաղաքից ոչ հեռու:
Բրիտանական պարբերականը նշում է, որ այդ սոսկալի տեսարանին հետևելու համար իսլամիստները կանչել են բազմաթիվ երեխաների:














