Հարավային Կորեան նոր վարչապետ ունի

09:28 • 18.06.15

Հարավային Կորեայի արդարադատության նախարար Հվան Գե Անը նշանակվել է երկրի վարչապետ, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Նրա թեկնածությունն առաջարկել էր Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն, նրան աջակցել են խորհրդարանի 156 պատգամավորներ, դեմ են քվեարկել 120-ը, երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել:

 

Հարավային Կորեայի նախկին վարչապետ Լի Վան Գուն հեռացել էր պաշտոնից մայիսին՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

 

Նշվում է, որ կառավարության նոր ղեկավարը կոչված է գլխավորելու MERS վիրուսի համաճարակի դեմ պայքարը, որը Հարավային Կորեայում 23 մարդու մահվան պատճառ է դարձել: