ՄԱԳԱՏԷ-ն Հայաստանին առաջարկել է նոր օրենք մշակել ատոմային էներգիայի օգտագործման մասին. պաշտոնյա
Ատոմային էներգիայի օգտագործման մասին գործող օրենքը սկսել է մշակվել 1996 թվականից, գործողության մեջ է մտել 1999-ից, բնականաբար, այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ ու լրացումներ: Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ընթացքում այս մասին ասաց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն Հայաստանին առաջարկել է նոր օրենք գրել:
«Նրանք ասացին, ճիշտ կլինի, որ մշակվի նոր օրենք: Հիմա ձեռնամուխ ենք եղել նոր օրենքի մշակմանը, որտեղ հաշվի կառնվեն ինչպես ժամանակակից տենդենցները, այնպես էլ Ֆուկուսիմայի ատոմակայանում տեղի ունեցած վթարի դասերը, միջուկային նյութերի, ֆիզիկական պաշտպանության միջոցները, ինչպես նաև այլ ընթացիկ կարևոր հարցեր»,-տեղեկացրեց Աշոտ Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ հունիսին ՄԱԳԱՏԷ-ի իրականացրած առաքելության ընթացքում մի շարք խնդիրներ հայտնաբերվեցին, որոնց լուծումը ավելի բարձ մակարդակով կլինի:










