Մանգոյի օգտակար հատկությունները մաշկի, մազերի և առողջության համար

19:00 • 18.06.15

Մանգոն պատկանում է կորիզավորների ընտանիքին, որին պատկանող մրգերում հյութալի մասը շրջապատում  է կորիզով միջուկը: Կան մանգոյի տարբեր տեսակներ` ըստ գույնի, ձևի, համի և կորիզի մեծության: Մինչդեռ մրգի արտաքին գույնը կարող է տարբերվել կանաչից մինչև կարմիր, դեղինից` նարնջագույն երանգներով, մանգոյի հյութալի միջուկը  հիմնական ոսկեգույն-դեղին է:

 

Մանգոն քաղցրահամ է և պարունակում է 20 տեսակի վիտամիններ ու հանքանյութեր:


Ինչպես ներկայացնում է Organic Health-ը` այս արևադարձային պտուղը ո՛չ միայն համեղ է, այլև` հարուստ օգտակար հատկանիշներով, որոնց ծանոթացնում է պարբերականը:


Օգտակարությունը` մաշկի համար


1. Մանգոն հարուստ է վիտամին A-ով, որը փայլուն տեսք է հաղորդում դեմքի մաշկին:


2. Մանգոյից ստացված 2 թեյի գդալ խյուսը 1 թեյի գդալ կաթի և մեղրի հետ խառնելով՝ բնական միջոց կստանաք սև կետերը վերացնելու համար:


3. Մանգոյում առկա A և C վիտամինները հիանալի հակատարիքային միջոցներ ու սնուցիչներ են: Այն վերացնում է կնճիռները` սպանելով ավելորդ ազատ ռադիկալները:


4. Կտրատած մանգոյով կարող եք մերսել դեմքի մաշկը այն սպիտակեցնելու համար:


5. Չորացրեք մանգոյի կեղն արև տակ, աղալով փոշի ստացեք դրանից և 2 թեյի գդալ փոշուն  2 թեյի գդալ յոգուրտ խառնելով՝ ստացեք դեմքը սև կետերից մաքրելու արդյունավետ դիմակ:


6. Մանգոյի խյուսը  2 թեյի գդալ ցորենի ալյուրի հետ խառնելով` կստանաք դեմքի ծակոտիները վերացնելու դիմակ:


7. Զգայուն մաշկի համար դիմակ կարելի է պատրաստել մանգոյի, վարսակի  ալյուրի և մեղրի խառնուրդով:

 

Մազերի համար


8. Խառնեք մանգոյի խյուսը 2 թեյի գդալ յոգուրտի և 4 ձվի դեղնուցի հետ և հիանալի բալզամ կստանաք մազերի համար:


9. Մանգոյում առկա վիտամին A-ն հիանալի միջոց է թեփի դեմ պայքարելու համար: Պարզապես պետք է մանգոյի խյուս քսել գլխամաշկին, պահել մի քանի րոպե: Այն նաև փայլ կհաղորդի մազերին:


10.   Մազերին քսելով մանգոյի սերմի և կոկոսի յուղի խառնուրդը՝ կդանդաղեցնեք մազերի սպիտակելու գործընթացը:

 

Առողջության համար


11.  Մանգոն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչն օգնում է կանխել քաղցկեղի բջիջների զարգացումը:


12.   Վիտամին A օգնում է տեսողության բարելավմանը:


13.  Մանգոյում առկա մանրաթելերն ու հակաօքսիդանտները կօգնեն նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ:


14.   Մանգոն նաև ալկալային ազդեցություն է գործում` ապահովելով օրգանիզմի համար անհրաժեշտ ջրածնի մակարդակը:


15.   Մանգոն օգտակար է նաև իմունային համակարգի ամրապնդմանը:


16.   Մանգոն նպաստում է ֆոլինաթթուների ապահովմանը օրգանիզմում, որը նպաստում է պտղաբերությանը:


17.   K վիտամինով հարուստ մանգոն կամրապնդի նաև ոսկորների ամրությունն ու առողջությունը:
 

Մանգոյի օգտակար հատկությունները մաշկի, մազերի և առողջության համար