Չպետք է լինեն երկրներ, որոնք կողմնակալ վերաբերմունք ունենան ԼՂ հակամարտության հարցում. Ս. Օհանյանը՝ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման մասին
Երևանում անցկացվող Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարց ուղղեցին, որը վերաբերում էր Մինսկի խմբի միջամտությանը:
«Ինչպես գիտենք Ադրբեջանը կասկածում է ձևաչափի արդյունավետությունը: Ի՞նչ կարծիքի է Հայաստանը ձևաչափի ընդլայնման մասին, Թուրքիայից և Գերմանիայից նախագահներ ներգրավելու առնչությամբ»,- հարցրեց սեմինարի մասնակիցներից մեկը:
Նախարարը նշեց, որ հարցն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան ռազմաքաղաքական ու ասաց, որ պետք է փաստել՝ հրադադարի կնքումից հետո Մինսկի խմբի և նրա համանախագահ երկրների գործունեության շնորհիվ է, որ պահպանվել է խաղաղության վիճակը, թեև շփման գծում մերթընդմերթ խախտվում է հրադադարի ռեժիմը:
«Մենք գտնում ենք, որ գործընթացը շարունակական պետք է լինի հենց Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում՝ շփման գծում խաղաղ երկխոսությամբ վստահության մթնոլորտի նոր մեխանիզմների ընդունման հարցում»,- ասաց նախարարը և հավելեց, որ պետք է անվտանգ միջավայր ստեղծել Արցախի ժողովրդի խաղաղ արարման համար:










