Սկսվել է մուսուլմանների սուրբ ամիսը՝ Ռամադանը
Ամբողջ աշխարհի մուսուլմանների մոտ սկսվել է Ռամադան ամիսը։ Այն իսլամի 5 սյուներից մեկն է և պարտադիր է հավատացյալների համար. օրվա լուսավոր ժամերին նրանք խուսափում են սնունդ ընդունել, խմիչքներ ըմպել և ծխել, բարի գործեր են կատարում և ամեն օր հատվածներ կարդում Ղուրանից, գրում է Корреспондент-ը։
Հավատացյալները Ռամադանն անվանում են «բոլոր ամիսների սուլթանը», և բացի ցերեկային ժամերին պաս պահելուց, փորձում են նվիրել իրենց հարազատներին և օգնել կարիքավորներին։










