Ռուսաստանն ու Եվրոպան հունիսի վերջին կքննարկեն «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցը (քարտեզ)

13:11 • 18.06.15

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ հունիսի 27-29-ը Ռուսաստանի և Եվրոպայի ներկայացուցիչները նախատեսում են քննարկել «Թուրքական հոսք» գազատարի ցամաքային հատվածի շինարարության հարցը, գրում է ТАСС գործակալությունը։

 

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են հունիսի վերջին ստորագրել «Թուրքական հոսք» գազատարի հետ կապված առաջին փաստաթղթերը։

 

Ավելի վաղ, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել էր, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը կսկսվի հունիսի վերջին։

 

Նախագիծը նախատեսում է 63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցում, որի հիմնական մասն անցնելու է Սև ծովի հատակով:

 

Գազատարի քարտեզը ներկայացրել է «Գազպրոմ» ընկերությունը.