Շվեդիայի թագավորը հայտնել է նորածին թոռան անունը
Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավը հայտարարել է արքայադուստր Մադլենի որդու անունը, ով իր 6-րդ թոռն է, գրում է euromag.ru-ն։
Նորածին արքայազնի անունը Նիկոլաս Պաուլ Գուստավ է։
Նիկոլասին արդեն տրվել է Օնգերմանլանդի դքսի կոչում։ Տղան ծնվել է երկուշաբթի օրը՝ կեսօրից հետո։
Նա արքայադուստր Մադլենի երկրորդ զավակն է։ 2014-ին նա դուստր է ունեցել՝ արքայադուստր Լեոնոր Լիլիան Մարիային, ով ստացել է Գոտլանդի դքսուհու տիտղոսը։










