Թաիլանդում պատրաստվում են մասշտաբային ջրհեղեղի

10:38 • 18.06.15

Թաիլանդի ավելի քան 20 շրջան առաջիկա հինգ օրերին, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, կարող է հայտնվել բնական աղետի հարվածի տակ, հաղորդում է ТАСС-ը: Հարավ-արևմուտքից տարածաշրջան է շարժվում խոշոր մուսոն, որը հորդառատ անձրևներ կբերի: Հնարավոր է ջրհեղեղ և սողանքներ:

 

Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան հրահանգել է բարձր պատրաստվածության մակարդակի բերել փրկարարներին և զինված ուժերը: «Զինվորները հրաման են ստացել անհրաժեշտության դեպքում օգնել մարդկանց»,- հայտնել է Թաիլանդի կառավարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Սանսերն Կաևկամներդը:

 

Շրջանների թվում, որտեղ օդերևութաբանների կանխատեսումներով մինչև հունիսի 21-ը սպասվում են հորդառատ անձրևներ, կան հայտնի զբոսաշրջային ուղղություններ՝ Պատայա, Փհուկետ: Ջրհեղեղի վտանգ կա նաև Բանգկոկում: