Թբիլիսիից լողալով Ադրբեջանի սահման հասած պինգվինը «թաքնվել» է փրկարարներից
Թբիլիսիի կենդանաբանական այգուց Ադրբեջանի սահման հասած պինգվինը «թաքնվել» է փրկարարներից, ովքեր մեկնել էին նրան որոնելու։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով Վրաստանի մայրաքաղաքի կենդանաբանական այգուն։
«Մեր աշխատակիցները մեկնել են դեպքի վայր և ուսումնասիրել ամբողջ տարածքը։ Սակայն, ցավոք, պինգվինին հայտնաբերել չի հաջողվել»,- հայտնել են այգուց։
Երեկ հաղորդվել էր, որ ջրհեղեղի ժամանակ Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած աֆրիկյան պինգվինը հայտնաբերվել է Կարմիր կամրջի մոտակայքում՝ վրաց-ադրբեջանական սահմանին։










