Քաղաքապետարանի թեժ գծերով ստացվել է 332 հեռախոսազանգ, դրանցից 266-ին տրվել է լուծում

11:14 • 18.06.15

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 332 հեռախոսազանգ:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։


Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 266-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 66 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
 

Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 90 հեռախոսազանգ, որոնցից 54-ին լուծում է տրվել, իսկ 36-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: