Բոլիվիայում 23 տարվա ընթացքում առաջին անգամ նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել

10:01 • 19.06.15

Բոլիվիայում 23 տարվա ընթացքում առաջին անգամ նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել, որը թույլ կտա գրեթե եռապատկել երկրի «սև ոսկու» պաշարները: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Էվո Մորալեսը, հաղորդում է ТАСС-ը:

 

Բոլիվիայի առաջնորդը նշել է, որ Սանտա-Կրուսում Boqueron 4 հանքում առնվազն 28 միլիոն բարել նավթ կա, և այն բյուջե կբերի մոտ 1,7 միլիարդ դոլար: Դրա շահագործումը պետք է սկսվի 2017 թվականին:

 

Հանքը հայտնաբերել է YPFB Andina նավթային ընկերությունը, որի 51 տոկոսը պատկանում է բոլիվիական պետական YPFB ընկերությանը, իսկ 48 տոկոսը՝ իսպանական Repsol-ին:

 

Էվո Մորալեսը վստահություն է հայտնել, որ «առանց ածխաջրածինների ազգայնացման՝ նման արդյունքներ հնավոր չէր լինի գրանցել»: Նա հիշեցրել է, որ 2013 թվականին ստացված վերջին տվյալներով՝ Բոլիվիայում նավթի պաշարները կազմել են ընդամենը 16 միլիոն բարել, իսկ այժմ կհասնեն 44 միլիոն բարելի: