Եկեղեցին, որտեղ Քրիստոսը հրաշագործություն է կատարել, այրվել է (լուսանկարներ)

11:35 • 19.06.15

Գալիլիայում (Իսրայել) անհայտ անձինք բարբարոսական հարձակում են իրագործել այն եկեղեցու վրա, որտեղ 2.000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը հրաշագործություն էր արել` 5 հացն ու 2 ձուկը օրհնելով կիսել էր ու դրանով կերակրվել էր 5.000 մարդ (Մաթևոսի Ավետարան 14-րդ գլուխ):



Ինչպես նշում է dailymailco.uk-ը, Հացի և ձկան բազմապատկման եկեղեցու պատերին եբրայերենով գրվել է, որ «այստեղ երկրպագում են սուտ աստվածների»: Այս գրությունն անելուց հետո     վանդալներն այրել են եկեղեցին:



Թեև ոստիկանությունը նշում է, որ կրակը կարող է բռնկված լինել պատահականության հետևանքով, այնուհանդերձ՝ եկեղեցու հոգևորականները մեղադրում են հրեա ծայրահեղականներին:

 

Նրանք հավելել են, որ ամեն օր առնվազն 5.000 հավատացյալի ընդունող եկեղեցին առաջիկայում փակ կլինի, որպեսզի մասնագետները վերացնեն ավերիչ հրդեհի հետևանքները: