Աֆրոամերիկուհին ներխուժել է CNN-ի ուղիղ եթեր և սպիտակամաշկ մարդկանց «ահաբեկիչ» անվանել
Աֆրոամերիկուհին ներխուժել է CNN-ի ուղիղ եթեր, հայտնում է gazeta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Չարլստոնում ողբերգական դեպքերի մասին ռեպորտաժի ժամանակ, երբ մի երիտասարդ ներխուժել էր եկեղեցի և կրակ բացել մարդկանց վրա, ինչի հետևանքով ինը մարդ է զոհվել: Ոստիկանության տվյալներով՝ կրակը բացել է սպիտակամաշկ տղամարդ, նրա բոլոր զոհերը սևամորթներ են եղել:
Եթեր ներխուժած կինը բոլոր սպիտակամաշկներին «ահաբեկիչներ» է անվանել:
«Հայտնեք իրական ճշմարտությունը: Մենք ջղայնացած ենք: Սպիտակամաշկ մարդիկ ահաբեկիչներ են»,- ասել է աֆրոամերիկուհին:










