ԵՄ-ն երկարացրել է Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները 1 տարով
Եվրամիությունը երկարացրել է Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները մեկ տարով՝ մինչև 2016 թվականի հունիսի 23-ը: Այդ մասին հայտնի է դարձել ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված կոմյունիկեից, գրում է lenta.ru-ն:
Սպասվում է, որ համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի Եվրամիության պաշտոնական թերթում շաբաթ օրը՝ հունիսի 20-ին:
Հունիսի 18-ին ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրի, հայտնել են, որ Ղրիմի և Սևաստոպոլի դեմ սահմանափակումները կերկարացվեն առանց քննարկումների՝ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների մակարդակով ԵՄ Խորհրդի հանդիպմանը:
Նշվում է, որ սահմանափակումներն անդրադառնում են Եվրամիության տարածք թերակղզում արտադրված արտադրանքի ներկրման, Ղրիմում և Սևաստոպոլում եվրոպական ընկերությունների ներդրումների, զբոսաշրջային ծառայությունների և Ղրիմ որոշակի ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վրա (մասնավորապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են՝ տրանսպորտը, հեռահաղորդակցությունները, էներգետիկան):










