Դանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմությունը

08:40 • 19.06.15

Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիթն ընդունել է իր գլխավորած ձախակենտրոն կոալիցիայի պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հայտարարել է, որ կխնդրի թագուհի Մարգրեթ 2-ից իր կառավարության հրաժարականի մասին, գրում է Deutsche Welle-ն։

 

Ընդ որում՝ ձայների 100%-ի հաշվարկի արդյունքներով երկրի ցամաքային մասում վարչապետի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ցույց է տվել լավագույն արդյունքները՝ ստանալով ընտրողների 26.3%-ի աջակցությունը։ Սակայն ձախակենտրոն կուսակցությունը, որում ընդգրկված են սոցիալ-դեմոկրատները, 197-ից միայն 85 տեղ է ստացել խորհրդարանում, ինչը թույլ չի տա նրան ձևավորել կառավարություն։

 

Ընտրություններում հաղթանակ է տարել աջակենտրոն ընդդիմադիր դաշինքը, որը նոր խորհրդարանում կներկայացնի առնվազն 90 պատգամավոր։ Ի դեպ, իրական հաղթողներ պետք է համարել աջակողմյան պոպուլիստներին Դանիայի ժողովրդական կուսակցությունից։ Նրանց աջակցել է ընտրողների մոտ 21%-ը։

 

Երրորդ տեղում է հայտնվել լիբերալ «Վենստրե» կուսակցությունը (19.5%), որի առաջնորդ Լարս Լյոկե Ռասմուսենն արդեն հայտարարել է նոր կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին։