Եկատերինբուրգի մոտ գտնվող անտառում նորածին երեխա են գտել
Պերվոուրալսկի (ՌԴ) ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում Եկատերինբուրգ քաղաքի մոտ գտնվող անտառում նորածին աղջիկ երեխայի հայտնաբերելու փաստի առիթով, գրում է rg.ru-ն։
Երեխային հայտնաբերել Է Կուրգանի 56-ամյա բնակիչը, ով անմիջապես ոստիկանություն է հայտնել։
Տղամարդը մեկնելիս է եղել Պերմ, երբ իր մեքենան կայանել է ճանապարհի եզրին և թփերի միջից լսել է նորածնի լացի ձայն։
Դեպքի վայր ժամանած բժիշկները երեխային տեղափոխել են հիվանդանոց։
Քննիչներն այժմ փորձում են գտնել երեխայի ծնողներին և հարցաքննում են ճանապարհի մոտ գտնվող սրճարանի աշխատակիցներին, փնտրում ականատեսների։










