МИР-ն անդրադարձել է 75-ամյա հայ պապին, ով իր տան պատերն ամբողջությամբ ծածկել է գունազարդ խճանկարներով (տեսանյութ)

12:38 • 19.06.15

ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի 75-ամյա բնակիչ Վալենսիա պապիկն իր կյանքի 50 տարին նվիրել է տան պատերը հետաքրքիր խճանկարներով պատելուն։ Նրան է այցելել МИР հեռուստաընկերության թղթակիցը։

 

Գյուղում տան կողքով անտարբեր անցնելն անհնար է։ Այստեղ պատերին կարելի է տեսնել հայկական ժողովրդական հեքիաթների հերոսներին, նորապսակների՝ ավանդական հագուստներով, երաժիշտների և երգիչների։ Տանն ապրում է Դավթյանների ընտանիքը, իսկ այդ ամբողջ գեղեցկության հեղինակն ընտանիքի ղեկավար՝ 75-ամյա Վալենսիա պապն է։

 

«Ես 10-ամյա կրթություն ունեմ։ Այն ամենը, ինչ ես անում եմ, ինձ ոչ ոք չի սովորեցրել՝ նկարել, տուն կառուցել, խճանկարներ հավաքել։ Նայել եմ, հետևել և այդպես սովորել։ Ամբողջ կյանքում աշխատել եմ ոստիկանությունում, ցերեկը ծառայում էի, իսկ երեկոյան և գիշերները հավաքում խճանկարը»,- պատմել է Վալենսիա պապը։