Intel-ը գնել է «խելացի» ակնոցներ արտադրող կանադական Recon ընկերությունը (լուսանկարներ)
Ամերիկյան Intel ընկերությունը հայտարարել է, որ ավարտել է «խելացի» ակնոցներ արտադրող կանադական Recon ընկերության ձեռքբերման գործընթացը, գրում է 3dnews.ru-ն։
Intel-ը սկսել էր ներդրումներ կատարել Recon ընկերությունում դեռ 2013-ին։
Ենթադրվում էր, որ ֆինանսական աջակցությունը թույլ կտա Recon-ին նորարարական սարքեր մշակել և ընդլայնել վաճառքների համաշխարհային ցանցը։
Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ Reco-ն պատրաստվում է պահպանել իր «տաղանդավոր թիմը, բրենդը և ձեռնարկատիրական ոգին»:
Recon-ը Intel-ի հետ միաձուլման շնորհիվ ռեսուրսներ կստանա իր ապագա աճի համար։ Բացի այդ, կանադական ընկերությունը կկարողանա օգտվել տեխնոլոգիական ոլորտում Intel-ի արտադրանքների հարուստ բազմազանությունից։













