Կարաչաևո-Չերկեսիայից 16 մարդ է միացել «Իսլամական պետությանը»

13:24 • 19.06.15

ՌԴ կազմի մեջ մտնող Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետության քննիչները քրեական գործ են հարուցել 16 անձանց դեմ, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար, գրում է rg.ru-ն։

 

Քննիչների կարծիքով՝ 24-55 տարեկան տղամարդիկ մեկնել են Սիրիա և հավատարմության երդում տվել միջազգային ահաբեկիչների շարքերում կռվելու համար։

 

«Քննիչների տվյալների համաձայն՝ Կարաչաևո-Չերկեսիայի բնակիչները Միներալնիե Վոդիի օդանավակայանից թռիչք են կատարել Թուրքիա, որտեղից էլ ժամանել են Սիրիա։ Նրանք 2013-ի նոյեմբերից վերապատրաստվել են գրոհայիններին պատկանող «Ադամ Մուասկար» ճամբարում, որը տեղակայված է Աթմա քաղաքի հարևանությամբ»,- հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի շրջանային վարչության ներկայացուցիչ, գնդապետ Սերգեյ Շուվաևը։

 

Դաշտային ճամբարում ահաբեկչական խմբավորման անդամները վերապարտաստել են Կարաչաևո-Չերկեսիայի բնակիչներին՝ նրանց սովորեցնելով օգտվել ժամանակակից հրազենից և պայթուցիկ սարքերից, ինչպես նաև՝ մարտավարական հիմունքներ։

 

Այնուհետև նրանք ակտիվորեն մասնակցել են Սիրիայում ընթացող Սիրիայի բանակի և ինքնապաշտպանական ուժերի դեմ տարվող մարտական գործողություններին։