Ճապոնիայում Սինդակե հրաբուխը կրկին ծխի և մոխրի շերտ է արտանետել
Ճապոնիայի հարավում գտնվող Սինդակե հրաբուխն այսօր 200 մ բարձրությամբ ծխի և մոխրի շերտ է արտանետել, հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ ծխի և մոխրի արտանետումն այստեղ նկատվում է արդեն 2 օր՝ 20-օրյա ընդմիջումից հետո, երբ մայիսի 29-ին հրաբխի վրա տեղի էր ունեցել մինչև 9000 մ բարձրության արտանետում։
Գլխավոր օդերևութաբանական վարչությունը հրաբխի ժայթքմանը շնորհել էր առավելագույն բարձր՝ վտանգի 5-րդ մակարդակը։ Այն նախատեսում է բնակիչների շտապ տարհանում։










