Սիրուհիների ատամները հարթաշուրթով հանած նորզելանդացին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

14:05 • 19.06.15

Նոր Զելանդիայի Վելինգտոն շրջանի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել Ֆիլիպ Լայլ Հանսենին, ով հարթաշուրթով հանել է իր սիրուհիների ատամները:



Ինչպես նշում է theguardian.com-ը, 56-ամյա տղամարդը տարբեր կանանց հետ սեռական հարաբերությունների ժամանակ հանկարծակի հանել է հարթաշուրթն ու առանց նախնական ցավազրկման, բռնի կերպով հանել կանանց ատամները:

 

Ընդհանուր առմամբ, Հանսենի դաժան գործողությունների զոհն է դարձել 2 կին, ովքեր որպես վկաներ ներկա են եղել դատարանում: Աղբյուրը մանրամասնում է, որ Հանսենն առաջին կնոջ բերանից հեռացրել է 4, իսկ մյուսից` 6 ատամ:

 

Մինչդեռ իր դաժան ու անբացատրելի քայլերը դատապարտյալը բացատրել է հետևյալ կերպ. «Ինձ դուր են գալիս գեր, առանց ատամների կանայք: Բացի այդ՝ ես ուզում էի, որ նրանք քիչ փող ծախսեն ատամնաբույժի մոտ այցելությունների վրա»: