Արքայազն Հարին եզրափակել է զինվորականի կարիերան

23:35 • 19.06.15

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին այսօր եզրափակել է իր զինվորականի կարիերան. նա մանկուց երազել է զինվորական լինելու մասին:

 

Sky News-ը հայտնում է, որ նա լրիվ աշխատաժամանակով զինվորականի ծառայություն է իրականացրել մեկ տասնամյակ: Այդ ընթացքում նա երկու անգամ եղել է Աֆղանստանում: Ստացել է նաև Apache  օդային փոխադրամիջոցների հրամանատար:

Արքայազնը խոստովանել է, որ բանակը թողնելու որոշումը դժվար է եղել, սակայն ասել է նաև, որ իր փորձառությունը իր հետ կմնա ամբողջ կյանքի ընթացքում:

Հայտնի է, որ հաջորդիվ` մյուս 3 ամիսներին, նա կամավորականի աշխատանք է կատարելու Նամիբիայում, Հարավային Աֆրիկայի Հանարապետությունում, Տանզանիայում, Բոցվանայում: