Սերբիան կխնդրի Հունգարիային պատ չկառուցել սահմանին. երկրի վարչապետ
Սերբիան կխնդրի Հունգարիային պատ չկառուցել երկու երկրների սահմանին, հայտարարել է երկրի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, հաղորդում է ria.ru-ն:
Այն մասին, որ Հունգարիան պատրաստվում է չորս մետր բարձրությամբ պատ կառուցել Սերբիայի հետ սահմանին՝ սերբական կողմից անօրինական ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար, հայտնել էր Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք կփորձենք այլ որոշում գտնել, որովհետև Սերբիան չի ցանկանում տարածաշրջանում որևէ երկրի միջև պատեր կառուցել»,- հայտարարել է Վուչիչը ուրբաթ օրը լրագրողներին:
Նա նշել է, որ կքննարկի այդ թեման Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Վուչիչը հավելել է, որ հունգարացիները սերբերի հարևաններ են, և Սերբիան մեծ ջանք և էներգիա է թափել, որ երկու երկրների հարաբերություններն առավել ջերմ լինեն:
«Այդ պատճառով եթե դուք ինձ այդ մասին հարցնեիք երեկ, ես երբեք չէի ասի, որ Հունգարիան նման որոշում կընդունի»,- նշել է վարչապետը:










