Նստակյաց կենսակերպը վտանգավոր է հոգեկան առողջության համար

23:52 • 19.06.15

Գաղտնիք չէ, որ քիչ շարժվող մարդկանց մոտ, ովքեր իրենց ողջ ժամանակն անցկացնում են հեռուստացույցի կամ համակարգչի առաջ, բարձր է տարատեսակ հիվանդություններ ձեռք բերելու վտանգը, ինչպես օրինակ 2-րդ տեսակի շաքարախտ, ճարպակալում, սրտի հիվանդություններ և օստեոպորոզ: Այժմ Ավստրալիայի Դիքինի համալսարանի  գիտնականները պարզել են, որ  նստակյաց կենսակերպը  կապված է հոգեկան խանգարումների հետ:


Ինչպես գրում է meddaily.ru-ն` Zee News-ին հղումով,  նմանատիպ տագնապային խանգարումով տառապում է 27 մլն մարդ ողջ աշխարհում: Տագնապի պատճառով կարող է սրտխփոցի արագացում, մկանների ծանրություն և գլխացավեր նկատվել: Հետազոտողները վերլուծել են 9 առանձին ուսումնասիրության տվյալներ, որոնցում հետազոտվել է կապը ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակի և տագնապային խանգարման միջև:


 
Մասնագետները կարծում են, որ այդ կապի պատճառ են հանդիսանում  քնի կամ նյութափոխանակության խանգարումը այն մարդկանց մոտ, ովքեր նստակյաց կյանք են վարում: Պատճառներից մեկն էլ մարդկանց հետ շփման պակասն է, քանի որ նստակյաց մարդկ ժամանակի մեծ մասն անցկացնում են հեռուստացույցի կամ համակարգչի առաջ:

 

Նստակյաց կենսակերպը վտանգավոր է հոգեկան առողջության համար