Ռուս գրողն առաջարկում է Ստալինին դասել սրբերի շարքը

10:21 • 19.06.15

Ռուս ժամանակակից գրող Ալեքսանդր Պրոխանովը հանդես է եկել բավական իրարամերժ առաջարկով. նա ցանկանում է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին սրբերի շարքը դասի ԽՍՀՄ նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինին:



Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին գրողն ասել է մոսկովյան ռադիոկայաններից մեկին հյուրընկալվելու ժամանակ:



«1941-1945թթ. պատերազմում տարած հաղթանակը սրբազան է: Քանի որ դա դժոխային ու դրախտային ուժերի բախում էր: Դժոխայինը Հիտլերն ու ֆաշիզմն էին, իսկ դրախտայինը` Խորհրդային Միությունը: Այդ սրբազան քրիստոնեական հաղթանակի առաջնորդն Իոսիֆ Ստալինն էր»,- մանրամասնել է գրողը: 

 

Նրա խարծիքով՝ ժամանակի ընթացքում և՛ Ստալինը, և՛ Հայրենական մեծ պատերազմի մյուս բոլորը հերոսները սրբադասվելու են: