ԱՄՆ-ում ինքնակոչ փրկարարը «պատուհաս» է դարձել տուժածի համար
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում մի տղամարդ օգնության կարիք է ունեցել, երբ նրա ոտքը խրվել-մնացել է սիզամարգը մշակելու համար նախատեսված սարքի ու քարերի հսկայական կույտի միջև: Տղամարդու օգնության կանչին արձագանքել է ոմն Քրիստոֆեր Ռեթքլիֆ, ով ներկայացել է որպես փրկարար:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, 31-ամյա ինքնակոչ փրկարարը սարքը ճոպանով ամուր կապել է իր մեքենային, որպեսզի այն հետ քաշի: Սակայն պատահաբար այնպես է ստացվել, որ մեքենան առաջ է շարժվել, ու սարքը 4 մ բարձրությունից ընկել է անմիջապես տղամարդու վրա:
Վերջիվերջո օգնության են հասել իրական փրկարարներն ու հոսպիտալացրել տղամարդուն:
Ոստիկանությունը պարզել է, որ Ռեթքլիֆը ոչ միայն որևէ կապ չունի փրկարար ծառայության հետ, դեռ մի բան էլ զբաղվում է գոյություն չունեցող բարեգործական հիմնադրամի համար գումարների շորթմամբ: Ավելի ուշ նրան ձերբակալել են մարիխուանա պահելու համար:










