Վայոց ձորում օձը 14-ամյա քաղաքացու է խայթել

19:51 • 20.06.15


Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 20-ին՝ ժամը 16.25-ին, տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղից Եղեգնաձորի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել գյուղի բնակիչ` Ա. Զ.-ը (ծնվ. 2001թ.)։


Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։