Բրիտանացին կատուների վանդակներով հերոին տեղափոխելու համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

09:32 • 20.06.15

Բրիտանացի Սքոթ Փարքերը կատուներին օգտագործել է հերոինի շուրջ 2 մլն դոլար արժողությամբ չափաբաժինն օդային ճանապարհով ապօրինի տեղափոխելու համար, գրում է mirror.com-ը։

 

Լոնդոնի դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման։  43-ամյա Փարքերն աշխատել է օդային ճանապարհով կենդանիների տեղափոխմամբ զբաղվող ընկերությունում։

 

Նա ձերբակալվել է «Հիթրոու» օդանավակայանում՝ կատուների վանդակները ստանալու պահին։

 

Ոստիկանները հայտնաբերել են, որ կատուների վանդակներում թաքցված է եղել ընդհանուր առմամբ 9 կգ մաքուր հերոին, որի արժեքը շուկայական գնով 1.2 մլն ֆունտ ստերլինգ է (մոտ 1.9 մլն դոլար)։

 

Թմրանյութերն առգրավվել են, իսկ կենդանիներին վերադարձրել են իրենց տերերին։