Կոլումբիայում կինը փորձել է կրծքի իմպլանտների մեջ թաքցրած կոկաին տեղափոխել
Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է Հոնդուրասի մի բնակչուհու, ով փորձել է կրծքի իմպլանտների մեջ թաքցրած կես կիլոգրամ կոկաին տեղափոխել, գրում է rg.ru-ն՝ Կոլումբիայի իշխանություններին հղումով։
Կինը ժամանել է Բոգոտայի օդանավակայան, որտեղից պլանավորել է ուղևորվել Բարսելոնա (Իսպանիա)։
Ոստիկանության աշխատակիցներին կասկածելի է թվացել կնոջ նյարդայնությունը, ինչի պատճառով նրան ավելի ուշադիր են զննել։
Բժիշկները պարզել են, որ կնոջ ձերբակալությունից օրեր առաջ նա վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ նրան կրծքի սիլիկոնե ներդիրի փոխարեն՝ հեղուկ կոկաինով իմպլանտներ են ներդրվել։
Ձերբակալված կինը պատմել է, որ նման քայլի է դիմել ֆինանսական ծանր դրության պատճառով։
Նա տեղյակ չի եղել, որ հեղուկ կոկաին է տեղափոխելիս եղել, չնայած գլխի է ընկել, որ որևէ արգելված ապրանք է տեղափոխում։










