Երևանյան լճից մոտ 50 տարեկան տղամարդու դի են դուրս բերել

17:41 • 20.06.15

Հունիսի 20-ին՝ ժամը 14:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում նկատվել է տղամարդու դի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-Ը, դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ -ի փրկարար ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:


Փրկարարները լճից դուրս են բերել մոտ 50 տարեկան անձը չպարզված տղամարդու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: