Վրաստանի նախագահի՝ աճուրդում վաճառված արծաթե ճարմանդների հասույթն ուղղվել է ջրհեղեղից տուժածներին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի արծաթե ճարմանդները վաճառվել են Թբիլիսիի Courtyard Marriott-ում կայացած բարեգործական աճուրդում, գրում է Georgia Online-ը։
Աճուրդից ստացված հասույթն ուղղվել է ջրհեղեղից տուժածներին։ Ճարմանդների նախնական գինը եղել է 100 դոլար։ Դրանք, ի վերջո, վաճառվել են 4.000 ԱՄՆ դոլարով։
Ճարմանդները ձեռք է բերել գործարար Նազի Ալասանիան, ով ասել է, որ գնել է ճարմանդներն իր թոռնիկին նվիրելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին հորդառատ անձրևների հետևանքով Թբիլիսիում հեղեղվել էին կենդանաբանական այգին, շների ապաստարանը, բնակելի շենքեր, քաղաքի կենտրոնական փողոցները, վնասվել են ենթակառուցվածքներ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի ջրհեղեղի հասցրած վնասի չափը կարող է կազմել 100 մլն լարի` 45 մլն ԱՄՆ դոլար:











