Գերհարդ Շրյոդերը գաղտնի գումարներ է ստացել Ղազախստանի կառավարությունից. Der Spiegel

13:48 • 20.06.15

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն անանուն վճարումներ է ստացել՝ Ղազախստանի դրական իմիջի ստեղծման համար, գրում է Газета-ն՝ գերմանական Der Spiegel թերթին հղումով։

 

Պարբերականը նշում է, որ այդ գումարի մասին հայտնի է դարձել Lansky, Ganzger + Partner վիեննական փաստաբանական ընկերության աշխատակիցների նամակագրությունից, որը համագործակցել է Independent International Advisory Council (IIAC) ընկերության հետ, որի անդամ է նաև նախկին կանցլերը։

 

Շրյոդերի անունը չի ներառվել հոնորարների մասին զեկույցներում, թեև նա, ինչպես և մյուս քաղաքական գործիչները IIAC-ից, գումարներ է ստացել է իր աշխատանքի համար։ Նախկինում նա բազմիցս հերքել է IIAC-ի շրջանակում իր գործունեության համար դրամական պարգևատրումներ ստանալը։