Վիճաբանության արդյունքում քաղաքացին գլխի տրավմա և ծնոտի վնասվածք է ստացել

13:03 • 20.06.15

Հունիսի 19-ին  Երևանի Բաբայան փողոցում գտնվող բանջարեղենի խանութի դիմաց Համլետ Ս.-ն  վիճաբանության ժամանակ, հրել և ձեռքերով հարվածել է Հրաչյա Խ.-ի դեմքին, ում մոտ   նույն օրը  «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն  տեղափոխվելուց հետո ախտորոշվել է   գլխի փակ տրավմա  և  ծնոտի վնասվածք: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:


Համլետ Ս.-ն բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: