Հոլանդիայում առաջարկել են թույլ տալ էվթանազիան մինչև 12 տարեկան երեխաների համար
Ուժեղ ցավերից տառապող և առողջանալու հույսեր չունեցող երեխաները պետք է էվթանազիայի իրավունք ունենան՝ անկախ տարիքից։ Նման առաջարկությամբ է հանդես եկել Մանկական բժշկության հոլանդական միությունը, գրում է Корреспондент-ը։
Այժմ էվթանազիայի համար տարիքային սահմանափակումը 12-ն է։ «Այդ սահմանափակումը պետք է հանվի, դրա փոխարեն անհատական որոշում պետք է կայացվի յուրաքանչյուր առանձին դեպքի համար»,- կարծում են բժիշկները։
Միությունը մոտ մեկ տարի առաջ համապատասխան առաջարկով դիմել է առողջապահության և սպորտի նախարար Էդիթ Սխիփերսին, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։
«Տարիքային սահմանափակումը խնդիրներ է ստեղծում։ Մեր համակարգն էվթանազիայի հնարավորություն է տալիս միայն նորածիններին և 12 տարեկանից մեծ երեխաներին։ Սակայն ավելի փոքր տարիքի երեխաները լիովին գիտակցում են իրենց գործողությունների հետևանքները»,- նշել է կազմակերպության ներկայացուցիչ Էդուարդ Վերխագենը։










