«Աշ-Շաբաբ» խմբավորումը հարձակում է գործել Սոմալիի մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա
Զինված իսլամիստների «Աշ-Շաբաբ» խմբավորումը հարձակում է գործել Սոմալիի մայրաքաղաքի ոստիկանական բա֊անմունքի վրա, հայտնում է Reuters-ը։
Հարձակման հետևանքով մահացել է ոստիկանության 8 աշխատակից։
«Աշ-Շաբաբ» խմբավորման անդամները սպանել են իմ գործընկերներին և գողացել են երեք ավտոմեքենաներ»,-ասել է ոստիկաններից մեկը։
Ներկայումս ճշտվում են դեպքի բոլոր հանգամանքները։










